«Իրան Իմպորտ Գրուպը» միջնորդ ընկերություն է հայ ներկրող և Իրանում արտադրող ընկերությունների միջև, որը հեշտացնում է երկուստեք առևտրային փոխհարաբերությունները։ Տիրապետելով իրանական շուկայի նրբություններին՝ մենք օգնում ենք հայ ներկրողին գտնել ցանկացած ապրանքի մատակարար Իրանում և կազմակերպել ապրանքի գնման և ներկրման ողջ գործընթացը, այդ թվում փաստաթղթային ձևակերպումները։ Մենք ունենք գործունեության լայն շրջանակ և համագործակցում ենք իրանական 70 և ավել առաջաատար ընկերությունների հետ։ Մեր գործընկերների գործարանները տեղակայված են Իրանի ամենանշանավոր քաղաքներում՝ Թավրիզից մինչև Յազդ, Թեհրանից մինչև Ուրմիա և այլն։ «Իրան Իմպորտ Գրուպն» ունի իր մասնաճյուղն Իրանում և Հայաստանում, ինչն օգնում է ավելի արագ և համակարգված կազմակերպել մեր գործունեությունը։ Մեր ընկերության շուրջ 10 հայ և իրանցի աշխատակիցները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի Դուք շահավետ պայմաններով ներմուծումներ իրականացնեք Իրանից։